Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորին ներկայացնում էին ուժեղ հսկողության ներքո

Նոյեմբեր 15,2011 20:37

Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանում արդեն 2 ժամ է, հայտարարված է ուժեղացված ծառայություն:

Ինչպես դատարանից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարան են ժամանել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ովքեր նշված դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ, դատարանի աշխատակազմին են ներկայացնում նորանշանակ դատավոր Արշակ Վարդանյանին, ով, ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ժորա Վարդանյանի որդին է: Նա վերջերս է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել նշված դատարանի դատավոր:
Գ. Շամշյանը հայտնեց, որ Արշակ Վարդանյանը նախկինում աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազությունում, այնուհետեւ` ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում:
Դատարանը վերցված էր ուժեղացված հսկողության տակ, և այն իրականացնում էին Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման մեծ թվով աշխատակիցներ, որոնց աշխատանքը ղեկավարում էր կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930