Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյանը բյուջեն լցնելու աղբյուրներ է ցույց տալիս

Նոյեմբեր 15,2011 19:16

ՀՀ ԱԺ-ում այսօր հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն անդրադարձել է «ստվերին» եւ առաջարկել բյուջեն լցնելու աղբյուրներ: Նա, մասնավորապես, ասել է.«Մեր խմբակցությունը տարիներ շարունակ ներկայացնում է օրենսդրական նախաձեռնություններ և առաջարկներ, որոնց ընդունումն ու իրականացումը կբերի այնպիսի բյուջեի ձևավորմանը, որը կնպաստի օլիգարխիկ համակարգի արմատախիլ անելուն եւ մարդակենտրոն քաղաքական համակարգ ստեղծելուն։ Ամեն անգամ «բյուջեում փող չկա» սեփական անկարողության մասին վկայող պատճառաբանությամբ, կառավարությունը և իշխանական կոալիցիան մերժում են դրանք։ Այնինչ բյուջեի շեշտակի ավելացման աղբյուրները գտնվում են ամենապայծառ եւ տեսանելի հատվածներում, որոնք իրենց այսպես կոչված  հարմարավետության պատճառով է, որ «փաղաքշորեն» կոչվում են ստվեր: Ահավասիկ այդպիսի աղբյուրներից մի քանիսը.

Ստվերային տնտեսության մեջ գտնվող օլիգարխներին, հարկման դաշտ բերելով, արդեն 2012թ.-ին հարկերի մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնել ոչ թե նախագծային 17,36%-ի, այլ մինչեւ 23%, որի շնորհիվ բուջե  կմուտքագրվի  հավելյալ շուրջ 245 մլրդ դրամ:

Շրջակա միջավայրում արտադրության եւ սպառման թափոնների օրենքով սահմանված կարգով տեղադրման դիմաց բնապահպանական վճարների մետաղական հանքերը շահագործող տնտեսվարող սուբյեկտներից  ամբողջական գանձման արդյունքում պետական բյուջեն կավելանա 418 մլրդ դրամով:

Միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի,  Հրազդան, Աբովյան քաղաքներում և Սյունիքի մարզի Սվարանց գյուղում գտնվող երեք երկաթահանքերի հետ կապված ապօրինի եւ ստվերային գործարքների վերանայման շնորհիվ հնարավոր է պետության բյուջե վերադարձնել ավելի քան 266 մլրդ դրամ:

Ռեզիդենտ կամ ոչ-ռեզիդենտ ֆիզիկական անձի` 700մլն դրամը գերազանցող սեփականության` անշարժ գույքի, ներառյալ հողի հանդեպ, շքեղության միանվագ հարկի կիրառումից  բյուջետային նվազագույն մուտքերը կավելանան` 200 մլրդ դրամով:

Բյուջեի ավելացման աղբյուրները բազմաթիվ են եւ առերևույթ: Միայն հայրենի կառավարության «գուրգուրանքի» շնորհիվ է վերարտադրվում օլիգապոլիան, օրից օր  հարստացնելով  բնակչության 1 %-ից պակաս մարդկանց խումբը ի հաշիվ  ժողովրդի 99 %-ի աղքատացման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930