Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի պատգամավորը շնորհակալ է Թռչկանի համար

Նոյեմբեր 15,2011 19:06

Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի ելույթը նվիրված է եղել Թռչկանի ջրվեժին: Նա, մասնավորապես, ասել է. «Գուցե և մեզանից շատերի համար այդպես էլ աննկատ մնար Թռչկանն իր գեղատեսիլ բնությամբ, եթե չլիներ նրա շուրջ բարձրացված այս աղմուկը: Անշուշտ, մենք նույնպես խրախուսում և կարևորում ենք վերականգնվող այլընտրանքային էներգիաի արտադրությունը, որը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի տարածաշրջանում: Սակայն անթույլատրելի է նման գործունեությունը բնության այնպիսի հուշարձանների հաշվին, ինչպիսին է Թռչկանը: Այս խնդիրը  արժանի է մեր յուրաքանչյուրիս ուշադրությանը: Գուցե Լոռու և Շիրակի մարզերի սահմանում գտնվող Թռչկանի ձայնը այնքան բարձր չէ, որպեսզի աղաղակի իրեն սպառնացող վտանգի մասին, սակայն թե մեր հասարակության մտահոգ մաս կազմող երիտասարդությունը, թե տարածաշրջանի ազգաբնակչությունը ի զորու եղան պաշտպանելու Թռչկանը: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ոչ միայն լավ գիտեն Հայաստանի հրաշալիքների մասին, այլև տեղյակ են այդ եզակի նմուշների խնդիրներին, մշտապես բարձրաձայնում են ու կարող են ցանկացած պահի կանխել ամեն մի ոտնձգություն: Ես նաև ցանկանում եմ Սպիտակի տարածաշրջանի ազգաբնակչության և անձամբ իմ անունից երախտիքի խոսք հայտնել հանրապետության նախագահին` Թռչկանը, որպես բնության թանգարանային նմուշ դիտարկելու և հետագայում Թռչկանի անվտանգ թռիչքը երաշխավորելու համար»:  

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930