Այսօր առավոտյան Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր գյուղում զոհվել է 6 տարեկան Սպարտակ Թուխիկյանը: Ոստիկանության մեր աղբյուրները հայտնեցին, որ երեխաներով փորձել են հրել, գործարկել մեքենան, որի ղեկին նույնպես դպրոցական է եղել: Սպարտակը հայտնվել է թափ առած մեքենայի անիվների տակ եւ զոհվել: Իջեւանի հիվանդանոցից տեղեկացանք, որ ժամը 9.30-ի սահմաններում հարազատները երեխային արդեն մահացած վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ