1989թ. նոյեմբերի 16-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ռոզինայի դերերգով (Ռոսինի «Սեւիլյան սափրիչ») առաջին անգամ հայ հանդիսատեսը ծանոթացավ այսօր արդեն ճանաչված օպերային սոպրանո Հասմիկ Պապյանին: Ներկայացումից հետո մասնագետների ու օպերային արվեստի սիրահարների «մտատանջությունը», թե երիտասարդ երգչուհին երկար չի մնա մեր թատրոնում, կհասնի «Մետրոպոլիտեն», «Լա Սկալա» եւ այլ հեղինակավոր թատրոններ, իրականություն դարձավ: Եվ իսկապես 1991թ. սկսվեց արվեստագետի հաղթարշավը արեւմտյան հեղինակավոր համերգասրահներում ու օպերային թատրոններում: Վաղը Ազգային օպերային թատրոնում Հասմիկ Պապյանը իր բեմական գործունեության 25-ամյակը կնշի Անուշի դերերգով՝ Ա. Տիգրանյանի համանուն օպերայում: Տիկին Պապյանին հարցրինք՝ ի՞նչ է մտածում Հայաստան վերադառնալու մասին: Երգչուհին պատասխանեց. «Ապագաս իսկապես տեսնում եմ հայրենիքում, բայց այլ կարգավիճակով»: Ի դեպ, նրա անունը եւս շրջանառվում է իբրեւ Ազգային օպերային թատրոնի հնարավոր կառավարիչ: Մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտում»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ