Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Սահմանադրական դատարանը քննում էր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Սահմանադրական դատարանի 37 էջից բաղկացած որոշման հրապարակումը տեւեց կես ժամ: Սահմանադրական դատարանը հանգեց նրան, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի զրպարտություն եւ վիրավորանք հոդվածները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
Ռ.Մ.