ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Կարեն Պետրոսյանը հիվանդախցում հանկարծամահ է եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահվան պատճառը կասվի փորձաքննությունից հետո:
Տեղեկացնենք, որ 46-ամյա կալանավոր Կարեն Պետրոսյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 18-ին : Նա կասկածվել է քրօրի 104 հոդվածի՝ սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, 175 հոդվածի՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ,184 հոդվածի՝ ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու համար:
Ռ.Մ.