Իջեւանում կիրակի օրը տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները ըստ հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանի՝ ժողովրդավարության հերթական դրսեւորում են: Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ պատգամավորը շնորհավորեց Իջեւանի նորընտիր քաղաքապետ, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Ղալումյանին:
«Ուրախ եմ հանրության մեջ ձեւավորված այն կարծիքի համար, որ բոլորը մտածում են, թե հանրապետականը բոլոր ընտրություններում պետք է հաղթի: Սա խոսում է Հանրապետականի ուժի մասին, վկայում այն մասին, որ Հանրապետականին ընդունում են որպես առաջատար քաղաքական ուժ: Մենք ուզում ենք, որ ընտրություններն իրոք համահունչ լինեն ժողովրդավարության բոլոր կանոններին եւ սա համարեք այդ դրսեւորումներից մեկը»,– ասաց Գ. Մելիքյանը:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ