Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյուն է գալիս, բայց կհալչի

Նոյեմբեր 15,2011 17:50

Երեւանում այս պահին ձյուն է տեղում: Aravot.am-ը «Հայպետհիդրոմետից» հետաքրքրվեց՝ տեղումները շարունակվելո՞ւ են, թե՞ այս ձյունը կարճ կյանք ունի:  «Հայպետհիդրոմետի» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց առաջիկա 3 օրերի եղանակի տեսությունը: Ըստ նրա, մինչեւ նոյեմբերի 17-ը օդի ջերմաստիճանը բարձրանալու է 5-7 աստիճանով. «Սա հատկապես կզգացվի գիշերային ժամերին, քանի որ այդ ժամերին 4-6 աստիճան ցուրտ էր լինում,իսկ առաջիկա օրերին կլինի 1-2 աստիճան տաքություն: Ցերեկը սպասվում է 6-8 աստիճան տաքություն»: Չնայած դրան, նա նշեց, որ Երեւանում առաջիկա 3 օրերին ամպամած կլինի, ժամանակ առ ժամանակ հնարավոր են տեղումներ՝ թույլ ձյան կամ անձրեւի տեսքով:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել