Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նախընտրական տղամարդիկ

Նոյեմբեր 15,2011 17:44

Տղամարդու ձայնալարերը ուղղակի  պրկվել  էին, դեմքը կարմիր-կարմիր էր, աչքերը՝  արյունոտ, ձայնը կոկորդից դուրս էր գալիս խռպոտ,  կոշտ,  վզի վրա  բոլոր մկանները ահավոր ձգված  էին,  թվում  էր, մի քիչ էլ շարունակի գոռգոռոցը,  կպայթի  համայն հայության աչքի առաջ:

Բայց տղամարդը շարունակում  էր գոռգոռալ, շարունակում էր  խոսել, թափահարելով ձեռքրը  ամուր բռնած փոքրիկ ամբիոնը եւ մարդիկ   նրան լսում  էին ստիպված: Նրան անհնարին  էր չլսել, գոռում  էր մի ձայնի, գոռում  էր ամբողջ կոկոդով, գոռում էր մարմնի բոլոր հնարավոր  ու անհնարին  մասերով եւ մարդիկ ստիպված լսում էին այդ գոռոցը:

Կողքիս մի կին էր կանգնած, որը շարունակ բզում  էր թեւս եւ  հրահանգում  էր մի քիչ ՙէն կողմ քաշվիր՚:  Ես չէի հասկանում, թե կինը հատկապես ինչ  է ուզում տեսնել, բեմը շատ բարձր  էր եւ բեմում կանգած  տղամարդիկ կարծես   կանգնած լինեին  ամբողջ  հրապարակի վրա, բոլոր կողմերից տեսանելի էին եւ բոլոր կողմերից   շոշափելի:  Բայց կինը  շարունակ  ինձ հրում  էր դեպի մի անկյուն եւ խիստ տոնով  ասում  էրՙ<Քեզ հետաքրքիր չի, մի լսիր, թող  անցնեմ էն կողմ>: Թե  ինչի՞ց հասկացա,  որ ինձ հետաքրքիր չէ, մինչեւ հիմա   ինձ համար մնաց անհասկանալի, բայց իրոք, ես հետաքրքրված  չէի նախընտրական այդ գոռգոռոցով, ես պարզապես այդտեղ էի գտնվում  ի պաշտոնե, ավելի ճիշտ՝ աշխատանքի բերումով, կամ,ավելի ճիշտ՝  ինքս էլ չգիտեի, թե ինչու եմ այդտեղ գտնվում: Կողքի փողոցում կարգին եռուզեռ էր, մարդիկ հավաքվել էին   կապիկի  պարը տեսնելու,   ես ավելի ուրախ կլինեի, եթե  խմբագիրս ինձ հանձնարարեր    լուսաբանել այդ կապիկի պարը:

Բայց,  ես այլ առաջադրանքն  ունեի  եւ ստիպված  էի լսել  տղամարդու կոկորդի բողոքը, լսել, թե մինչեւ   մարմնի ամենախորը  մասերը  ինչպես էր գոռում  եւ ինչքան ուժով  էր փառաբանում իրենց  թեկնածուին,  ինչպես էր գովերգում աշխարհի եւ ալամ աշխարհի միակ տղամարդուն:

 

Մեր   երկրի նախընտրական տղամարդիկ…, սա հատուկ թեմա է, եւ  մանրամասն նեկայացնելու թեմա: Մի  օր,երբ ավելի  քիչ կատաղած կլինեմ նախընտրական այս գոռգոռոցից, հաստատ կգրեմ այս ամենի մասին: Բայց, դառնանք մեր ոչխարներին:  Օմբուդսմենին երեկ խնդրեցի, որ մի բան  մտածի մեր  իրավունքների պաշտպանության համար,  ախր, ի՞նչ  մեղք ենք գործել,  գնալ-լսել  ամենտարբեր  կրթական ցենզ ունեցող, ամենատրեր  դասիարկության ստացած  տղամարդկանց եւ կանանց կոկորդային ճղճղոցը: Դրանից  հետո  էլ, գնալ խմբագրություն,  նորից , այս  անգամ հատված  առ  հատված լսել այդ ամենը  եւ  սղագրել-գրել -խմբագրել, եւ դարձնել տպագիր նյութ:

իշերները  երազում  անգամ  տեսնում  եմ   գոռգոռցող եւ իրենց  թեկնածուների գովերգող տղամարդկանց, անհասկանալի զբաղմունքի տեր  դասախոս-կանաց, որոնք  ամեն   աստծու օր, եւ 29 օր շարունակ բեմ են ելնում եւ գոռռւմ են:  Բայց սրա դեմն  առնելու միջոց անգամ օմբուդսմենը չունի: Իսկ տղամարդիկ շարունակում են գոռալ  շարունակում  են  փառաբանել  իրենց թեկնածուին:

Հրապարակում հավաքվածները  բեմից հնչող գոռգոռոցից ոչինչ չեն ուզում հասկանալ, նրանք միայն մեկ բան են  ուզում,  այդ ամենը շուտ ավարտվի, մոտենան  բեմից իջնող  տղամարդկանց, նամակներ տալ, մի երկու կոպեկ բան  խնդրել, երեխային ուսման վարձը պոկել, կամ, ուղղակի  մի քիչ մոտ կանգնել, որ հետո իրենց շենքի բակում, իրենց  նման տղամարդկանց հետ նարդի  շրխկացնելու  պահին, գլուխ գովեն, թե էսինչը եկել էր միտինգի,  մոտեցա, ձեռք սեղմեցի,  մի երկու բան  հարցրի, ինքն էլ ինձ ասեց, թե ամեն ինչ լավ է  լինելու: Դատարկ-դատարկ բաներ, իսկ մենք պետք  է գնաք  եւ դատարկ-դատարկ  այս բաներից սարքենք  քաղաքական   նյութ եւ փորձենք  ընթերցողին բացատրել, որ քաղաքական  ուժերը  լրջմիտ են կամ լրջմիտ չեն եւ նրանց չարժե կամ  արժե ձայն տալ՝ այսինքն, լցնել մեր ձայները  ստվարաթղթե   տուփերի մեջ եւ  թույլ տալ, որ  հետո այդ ձայները  ոնց ուզում  են հաշվեն,  թքոտած մատներով ձայները  լցնեն  սեղանին, նորից ու նորից հաշվեն, մի քիչ էլ էդ հաշվելու ժամանակ ճղճղան, հետո՝ նկարեն  թվերը  եւ գնան իրենց տները մինչեւ հաջորդ  հերթական կամ արտահերթ    ճղճղոց:

Հ.Գ. Այս ամենը գրվել է  տարիներ առաջ , Երեւանի քաղաքապետի ընտրության շրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930