Սյունիքի մարզկենտրոն Կապանի նկարիչները հնարավորություն չունեն ցուցադրելու ու վաճառելու իրենց նկարները: Ու այս վիճակը դրդել է շատերին մոռանալ արվեստը ու ընտանիքի կարիքները հոգալու համար զբաղվել այլ գործով:
Կապանցի նկարիչների համար այսօր ուրախալի լուր է հայտնել քաղաքապետ Արտուր Աթայանը: Ըստ նրա՝ քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանի 700 քմ տարածքից մի մաս է առանձնացվել, որը եկող տարի կնորոգվի պետության փողերով եւ նկարիչների համար կծառայի իբրեւ ցուցասրահ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ