Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մի քանի րոպե բժշկական քոլեջում

Նոյեմբեր 15,2011 20:03

«Սպիտակամորթ, բայց սեւազգեստ մի խումբ տղաներ… Նրանց միջով ամեն օր ստիպված եմ լինում անցնել»,- ասաց բժշկական քոլեջի ուսանողուհին: Առավոտյան ժամը 10-ն էր, երբ «Առավոտ երիտասարդականը» եղավ Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջում: Շենք մտնելուն պես՝ դիմավորում են բժշկական խալաթներով ուսանողները: Սկսում է մարմնովդ դող անցնել` ուր որ է կներարկեն, ատամդ կհանեն կամ էլ չգիտես, թե ինչ ծագումի դեղ կառաջարկեն: Նրանց կողքով անցնելիս՝ դիմացդ են կտրում մանկաբարձները: Ուշադիր նայում են ոտքից գլուխ` երեւի հասկանում են, որ իրենց կարիքը չունես ու անցնում հաջորդին: Հանկարծ լսվում է. «Ինձ լավ չեմ զգում»:   «Հաստատ ատամդ է, բեր հանեմ»,  «Չէ, չէ ինչդ  է ցավում, գլխացավի դեղ տա՞մ»,  «Շուտ պառկի, սրսկեմ, միանգամից կառողջանաս» ու այսպես բոլորն առաջարկում են իրենց  «օգնությունը»:  Բացում ես դռներից մեկն ու ներս մտնում. խեղճ կմաղք` մեկը ոտքից է ներարկում, մյուսը` հետույքից, մեկ ուրիշն էլ ճնշումն է չափում: Վախենալով, որ ինքդ չհայտնվես կմաքղի տեղում` շտապում ես հեռանալ:

                                                                                                           Ռուբինա Սաֆարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930