Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյանը հրաժարվեց պաշտոններից մեկից

Նոյեմբեր 15,2011 17:20

Այսօր Երեւանում կայացած Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության խորհրդի ընդլայնված նիստում հրաժարական տվեց խորհրդի նախագահ, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Հրաժարականն անակնկալ չէր միայն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի  համար, որին, ինչպես նախարարն ինքը հայտարարեց՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ Նարեկ Սարգսյանը խնդրում եւ առաջարկում է ընդունել իր խնդրանքը: «Պետք չէ ինձ հարգել, իմ խնդրանքը հարգեք»,- լուրջ դեմքով հայտարարեց Նարեկ Սարգսյանը: Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության խորհուրդը հարգեց խնդրանքը:

Այսուհետ Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցությունը կունենա համանախագահներ՝ մեկը սփյուռքից, մյուսը՝ Հայաստանից: Այսօր որոշվեց, որ սփյուռքից կազմակերպության աշխատանքները կհամակարգեն Քաթարում ապրող Վահե Թութունջյանն ու նրա կինը, իսկ Հայաստանից Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը:

Նարեկ Սարգսյանի հրաժարականը անակնկալ էր նաեւ այն իմաստով, որ Նարեկ Սարգսյանի հասցեին չհնչեց քննադատական ոչ մի խոսք: Ավելին՝ ներկա ճարտարապետների մեծ մասը գովերգեց նրան: Միակ քննադատությունը լսվեց հենց Նարեկ Սարգսյանի շուրթերից: 2009 թվականին ստեղծված Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախագահն ասաց, որ դեռ վստահություն չկա սփյուռքահայ եւ տեղացի ճարտարապետների միջեւ: Նարեկ Սարգսյանն ասաց, որ վստահություն հաստատելու համար երկար տարիներ ու մեծ ջանքեր են պետք:

Իսկ թե որքանով է Նարեկ Սարգսյանը ջանում, որ վստահություն լինի՝ կարդացեք վաղվա «Առավոտում»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930