Մինչեւ Մարդու իրավունքների պաշտպանին հարցեր տալը՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հանդես եկավ 2010թ. հունվարի 1-ից մինչ այս տարվա սեպտեմբերն ընկած ժամանակահատվածի վիճակագրության տվյալների հրապարակմամբ:
Ընդհանուր իրավասության վարչական դատարանները, որպես պատասխանող կողմ ԶԼՄ-ի մասնակցությամբ քննել է 29 դիմում:
Բավարարվել է մասնակի՝ 7 , ամբողջությամբ՝ 1 գործ: Գործի վարույթը կարճվել է՝ հաշտության համաձայնությամբ՝ 3, դիմումի ընդունումը մերժվել է 14 գործերով: «Ձեր կողմից տարբեր տիպի այս գործերի ուսումնասիրություն կատարվե՞լ է» ՍԴ նախագահի հարցին Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Մենք ստացել ենք ընդամենը մեկ դիմում ԶԼՄ կողմից, որի գործով քննություն է կատարվել առաջին ատյանի դատարանում եւ միայն այդ գործով կարող ենք ուսումնասիրություն կատարել: Մեր ուսումնասիրությունները ընդհանուր են, ինչպես կարող էին անել տարբեր կազմակերպությունները»:
«Առավոտի» դիտարկմանն ի պատասխան, թե ինչո՞ւ դատական դեպարտամենտից Պաշտպանը տեղեկատվություն չի ստացել, քանի որ միայն Վճռաբեկ դատարանից վերադարձված ԶԼՄ-ների գործով տեղեկատվությունը թերի է՝ Պաշտպանը հասկացրեց, որ չի դիմել, քանի որ դեպարտամենտի հետ կան խնդիրներ:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ