Այսօր Էրեբունու զինկոմիսարիատում կայացավ աշնանային զորակոչի բացումը: Բազմաթիվ զինակոչիկներ առավոտյան ժամը 9:00-ից իրենց հարազատների, ընկերների հետ զինկոմիսարիատի բակում սպասում էին մեկնմանը: Զինկոմիսարիատ գալուց հետո զինակոչիկները գրանցվեցին, անցան վերջին բուժզննումը: Հետո խոսեցին զինկոմիսարիատի փոխգնդապետը եւ Երեւանի քաղաքապետարանի Էրեբունու վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչը՝ մաղթելով զինվորներին բարի ծառայություն եւ բարի վերադարձ: Հետո պարային համարով հանդես եկավ հայկական մի պարի խումբ: Վերջում հարազատները հրաժեշտ տվեցին իրենց երեխաներին եւ ուղեկցեցին՝ մաղթելով բարի ծառայություն:
Աշոտ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ