«Ոչ ոք իրեն չի ասել՝ այլեւս այս կողմերում չերեւաս: Ինքը կարող է գալ ու սահմանված կարգով նորից հանդիպման համար հերթագրվել»,- երեկ «Առավոտի» հարցին այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ ազգային անվտանգության, ներքին գործերի եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի օգնականը՝ պարզաբանելով, որ Հրայր Կարապետյանը գործուղման մեջ էր, այդ իսկ պատճառով չի կարողացել ընդունել եւ լսել նախկին ազատամարտիկ Արտաշես Ալեքսանյանին, որն, ի դեպ, նախապես հերթագրվել էր պատգամավորի մոտ ընդունելության համար :
Նախկին ազատամարտիկի դժգոհությունները դաշնակցական պատգամավորներից՝ կարդացեք վաղվա «Առավոտում»: