Այն տղամարդկանց, որոնք բռերով սեքսուալ խթանիչներ են խմում, որպեսզի իրենց զուգընկերուհուն օրգազմ «պարգեւեն»՝ մասնագետները խորհուրդ են տալիս նախեւառաջ կնոջը տանել բժշկի:
Կանայք, որոնք սեռական կյանքով ապրում են, բայց այդպես էլ օրգազմի քաղցրությունը չեն զգում, չպետք է մեղադրեն իրենց տղամարդկանց: Aravot.am-ի հետ զրույցում սեքսապաթոլոգիայի կլինիկայի սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը նման կանանց խորհուրդ է տալիս դիմել բժշկի, քանի որ դա վկայում է այն մասին, որ նրանք խնդիրներ ունեն. «Շատ կանայք մտածում են՝ եթե օրգազմ չեն ունենում, ուրեմն՝ տղամարդուց է: Այդ պատճառով էլ տղամարդիկ խթանիչներ են խմում, որպեսզի ակտը երկարի: Ինձ դիմած տղամարդկանց երբ հարցնում եմ, թե ինչո՞ւ եք խմում այդ պրեպարատները, ասում են՝ որ կնոջս բավարարեմ: Եթե կինը չի բավարարվում, դա երկարատեւ սեքսից չէ կախված: Մեկ րոպեն էլ բավական է, որպեսզի կինն օրգազմ ունենա»:
Բժշկուհու ներկայացմամբ՝ նման կանայք սովորաբար ունենում են հոգեբանական եւ սեռական խնդիրներ: Օրինակ, ըստ նրա, հնարավոր է, որ ոչ ինքնավստահ, կասկածամիտ, նյարդային կանայք այդպես էլ ողջ կյանքում օրգազմ չունենան: Այդուհանդերձ, մասնագետը վստահեցնում է, որ դա բուժելի է. «Եթե ինչ-որ խթանիչներ խմեն ինքնակամ, կստացվի, որ միայն մարմինն են բուժում: Այնինչ՝ պետք է մարմին ու հոգին միաժամանակ բուժել»:
Սեքսոլոգը չի համաձայնում որոշ մասնագետների այն պնդումներին, թե հոգնածությունը, փող չունենալը, երեխայի խնամքն ու հոգսը կարող են հանգեցնել սեռական ցանկության անկման կամ կորստի: Նրա կարծիքով՝ դա նորմալ չէ, երբ սեռական խնդիրները բարդում են երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա. «Սեռական ցանկության անկումը սեքսոլոգիական խնդիր է: Ընդամենը պետք է բուժել: Դրանից հետո կյանքը վարդագույն կլինի, իսկ բոլոր սոցիալական խնդիրները՝ հաղթահարելի: Լավ եւ առողջ սեռական կյանքը ուժ ու խթան է տալիս ապրելու:: Երբ կինը կամ տղամարդը սեռական կյանքում բավարարված է լինում, սկսում է հավատալ իր ուժերին, մտածելով՝ այս մի բանը չստացվեց, ոչինչ, էլի կփորձի: Պետության բջիջը ընտանիքն է: Եթե այդ ընտանիքում սեր է, բավարարված սեռական կյանք, ամուսինները երջանիկ են, խնդիրներն էլ՝ լուծելի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հարց ունեմ եթե կարելի է ։ Կամ ինչպես գտնել ձեր հասցեն
https://www.aravot.am/address-phone/