Այսօրվա ասուլիսում գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանն անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե վերջին շրջանում Կաթնառատ գյուղում անասուններն իրար հետեւից սատկում են, վստահեցրեց, որ նման բան չկա: Նրա խոսքերով, անասունների շրջանում նկատվել է անհայտ հիվանդություն, որի պատճառները բացահայտելու համար նախարարության մասնագետները գյուղում անասուններին են ուսումնասիրում. «Համապատասխան նմուշները ուղարկվել են անասնաբուժական կենտրոնական լաբորատորիա, վերջնական պատասխանը տալուց հետո կոնկրետ քայլեր կկազմակերպվեն: Արդյունքները պարզ կլինեն 3-4 օրում»: Փոխնախարարն ասաց, որ գյուղի անասունները անասնաբուժական ծառայության վերահսկողության տակ են. «Դեռ վաղ է ախտանիշ տալ ու խոսել հիվանդության վտանգավորության աստիճանի մասին, լուրջ վտանգ չկա, որովհետեւ ընդամենը 7 կենդանու մոտ է նկատվել այդ երեւույթը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ