Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետի ելույթը ԱԺ-ում 2012 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ

Նոյեմբեր 15,2011 15:54

Այսօր ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել երեք կարևագույն խնդիրների վրա, որոնց լուծմանն է միտված լինելու պետական բյուջեի նախագիծը: Այդ առումով ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Հանրապետության Նախագահի ծրագրային ելույթի վրա, որը նա հնչեցրել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում: Այդ ելույթում ֆիքսվել են այն հիմնական թիրախները, որոնցով պետք է առաջնորդվի կառավարությունը: Առաջին հերթին ցանկանում եմ մեջբերել հետևյալ ուղերձը. «Այսօր կայուն տնտեսական աճի և զարգացման հիմնախնդիրն առաջնահերթ է գրեթե բոլոր երկրների օրակարգում: Մենք աշխարհի մի մասն ենք և կրում ենք գլոբալ զարգացումների հետևանքները, ուստի դրանց պետք է համաևժեք արձագանքենք: Այո, մեր տնտեսական աճի և երկարաժամկետ զարգացման երաշխիքը փոխակերպումն է: Այո, մենք տնտեսական աճի և զարգացման խնդիր ունենք, ընդ որում, այդ խնդիրն ավելին է, քան պարզապես արտադրությունների և զբաղվածության աճը: Տնտեսական զարգացումն այսօր ազգային անվտանգության նշանակություն ունի»: Սա 2012 թվականի համար առաջին և կարոևագույն խնդիրն է: Ինչպես ենք մենք այն լուծելու՝ պատգամովրների և հանրությանն ենք ներկայացնելու մեր երկրի արդյունաբերության զարգացման ծրագիրը, որի նպատակն է ավելացնել մեր արտահանման կարողությունները: Մեր պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը մասնավոր հատվածի հետ միասին մշակել է այսպիսի ծրագիր:

Երկրորդը՝ բիզնես միջավայրի բարելավումն է, բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծումը: Այն հարկային փաթեթը, որ ներկայացրել ենք ձեզ, նույնպես այդ նպատակն է հետապնդում:

Երրորդը՝ ազատ տնտեսական գոտիների ստեղծումն է, որը կխթանի Հայաստանում մասնավոր ներդրումները: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաև այն հանգամանքին, որ ձեր կատարած օրենսդրական փոփոխությունները՝ հնարավորություն տալով կառավարությանը խոշոր ներդրողներին համար սահմանել արտոնություններ, արդեն իսկ տվել է իր դրական արդյունքը: Մենք ունենք մեծածավալ ներդրումներ, Հայաստանում ստեղծվում են հազարավոր աշխատատեղեր: Այդ ծրագիրը 2012-ին տալու է ավելի մեծ արդյունքներ:

Հաջորդը, Եվրամիության հետ մեր համատեղ ծրագրերն են, որոնց շրջանակներում Հայաստանում իրականացվում են բարեփոխումներ, որոնք մեր առջև են բացելու եվրոպական շուկաները: Սանկտ-Պետերբուրգում ստորագրված համաձայնագիրը ևս կստեղծի ազատ առևտրի հնարավորություն՝ ԱՊՀ անդամ-երկրների, այդ թվում նաև Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների համար: Սա էապես կհեշտացնի ապրանանքերի արտահանումը:

Երկրորդ գերակա խնդիրը, որի վրա մեր ուշադրությունն է հրավիրում Հանրապետության Նախագահը. «Անշուշտ, բիզնեսին հարկավոր է քաղաքական կայունություն և կայուն տնտեսական միջավայր: Մենք մեր քայլերով երկուսն է ապահովելու ենք: Տնտեսական կայունության առումով ավելի առաջ ենք գնալու՝ ապահովելով ոչ միայն գնաճի մակարդակի ու ֆինանսական համակարգի կայունությունը, այլև տարեց-տարի կրճատելու ենք պետբյուջեի դեֆիցիտ-համախառն ներքին արդյունք հարաբերակցության մակարդակը: Վերջինս ավելացնելու մեր ամրության պաշարը և 2012 թվականի բյուջեի նախագիծն այդ մասին է խոսում»:

Հարգելի գործընկերներ, դուք նկատել եք, որ մեր կայունության ապահովման համար 2012 թվականն ունի առանձնահատկություն: Մասնավորապես, էապես կրճատելու ենք պետական բյուջեի դիֆիցիտը` այն հասցնելով 3 տոկոսի, իսկ դա նշանակում է, որ ուշադրության կենտրոնում ենք պահում արտաքին եւ ներքին պարտքի բեռի խնդիրը, որպեսզի այն լինի կառավարելի եւ չվտանգի մեր կայուն զարգացումները ու պետությունն ունենա բավարար լիկվիդային ֆինանսական միջոցներ, ինչն այսօր ժամանակակից աշխարհում կարևորագույն խնդիրն է: Միևնույն ժամանակ 2012-ին էապես բարելավելու ենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը` հարկային մուտքերը նախորդ տարվա համեմատ ավելացնելով շուրջ 101 մլրդ դրամով: Այս հանգամանքն ունի էական նշանակություն մեր կարողությունների եւ կուտակած պաշարների ամրապնդման առումով, որպեսզի 2012-ին ի վիճակի լինենք դիմագրավելու այն լրջագույն մարտահրավերներին, որոնք այսօր առկա են:

Իհարկե, մեզ համար 2012-ին առաջնահերթ է լինելու կառավարել այն ռիսկերը, որոնք կարող են դրսևորվել: Հենց այս տեսակետից էլ այս պաշարների ձևավերումը խիստ անհրաժեշտ է: Ցանկանում եմ հիշեցնել, որ մենք 2007-2008 թվականներին կարողացել ենք նախորդ տարիների համեմատ 120-130 մլրդ դրամ ավելի շատ հարկային մուտքեր ապահովել, ինչը նշանակում է, որ 2012-ին, երբ արդեն նոմինալ ՀՆԱ-ի ցուցանիշը շատ ավելի բարձր կլինի, քան 2007-2008 թվականներին, ի վիճակի կլինենք այս ցուցանիշը կատարել: Այս ցուցանիշի կատարմանն է միտված լինելու նաև ձեզ ներկայացված հարկային փաթեթը:

Երրորդ կարևորագույն նպատակը, որը ձևակերպել է Հանրապետության Նախագահը հետևյալն է. «Մեր նպատակը կազմակերպված և իր ուժերին վստահ հասարակակության կայացումն է, որի կենտրոնում մարդն է: Մենք պետք է դառնանք հասարակություն, որը լավագույն  պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր անհատի ստեղծագործական կարողությունները բացահայտելու համար»:

Սա երրորդ կարևորագույն թիրախն է, որին հասնելու համար 2012-ի բյուջեով լուծելու ենք հետևյալ խնդիրները. առաջին հերթին բարձր եկամուտներ ունեցողները պետք է ավելի շառ հարկեր վճարեն, քան ավելի ցածր եկամուտներ ունեցողները: Բյուջեի և հարկային փաթեթի տրամաբանությունն այդպիսին է: Պրոգրեսիվ սանդղակի ներդրումը եկամտահարկի մասով հետապնդում է այդ նպատակը: Այն արտոնությունները, որ այդ փաթեթով տրամադրում ենք փոքր ու միջին բիզնեսին, հետապնդում է այդ նպատակը: Այն բեռը, որ մենք դնում ենք շռայլության հարկի ձևով, առաջին հերթին վերաբերվում է հասարակության այն խավին, որն ունի բավարար եկամուտներ` նման ծախսեր իրականացնելու համար:

Ազգային Ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում  մանրակրկիտ ներկայացրել ենք հարկային փաթեթի տրամաբանությունը: Մեր  նպատակին հասնելու երկրորդ թիրախը բյուջետային ծախսերն են: 2012-ին նպատակ ունենալով վերաբաշխել պետության եկամուտները հարուստներից դեպի աղքատներ` 10 տոկոսով ավելացնելու ենք 100 հազար ընտանիքների սոցիալական նպաստները: Սա վերաբերում է մեր ընտանիքների մեկ յոթերորդին: Ավելի քան 500 հազար թոշակառուների համար 10 տոկոսով ավելացնելու ենք թոշակները: Ավելի քան 120 հազար

պետական ծառայողներ օգտվելու են այն սոցիալական փաթեթից, որ  ներկայացրել ենք ձեզ: Այն, ըստ էության, նրանց համար կնշանակի եկամուտների ավելացում՝ 10 տոկոսով եկամուտների ավելացում: Այն առաջին հերթին թիրախավորում է ավելի ցածր եկամուտներ ունեցող պետական պաշտոնատար անձանց: Դա նշանակաում է, որ նրանց համար նույնպես ստեղծում ենք սոցիալական ավելի բարենպաստ միջավայր: Միևնույն ժամանակ, այդ սոցիալական փաթեթը խթանելու է Հայաստանի Հանրապետության ներսում տնտեսական աճը:

Պետական բյուջեի ծախսային մասով հմնականում թիրախավորել ենք այն սոցիալական ռիսկերը, որոնք այսօր առկա են: Մենք հնարավորություն ենք տալու, որպեսզի ֆինանսավորվի քաղծառայողների կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև նպատակ ունենք խթանել ներքին տնտեսական աճը, և առաջին հերթին մեր գերակայություններից մեկը՝  տուրիզմի զարգացումը: Այս փաթեթում 120 հազար պետական ծառայողների համար առկա է հնարավորություն, որպեսզի նրանք տարվա ընթացքում իրենց հանգիստը կազմակերպեն Հայաստանի Հանրապետությունում կամ Լեռնային Ղարաբաղում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930