Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր դաշտի մեկ ուժով ներկայանալը դժվար իրականանալի է. Գագիկ Մելիքյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 15,2011 16:16

ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանն այսօր «Հենարան» ակումբում լրագրողների խնդրանքով մեկնաբանեց վերջերս ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի Գյումրիում արած այն հայտարարությունը, թե իրենց կուսակցությունում չկան «արյունոտված մարդիկ», «խուժաններ ու գողեր»: Հիշեցնենք, որ օրերս ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանն իր գործընկերոջ այդ հայտարարության մասին ասել էր. «Հաճախ մարդիկ խոսքի ընթացքում ընկնում են էյֆորիայի կամ էքստազի մեջ»:

Գ. Մելիքյանը չցանկացավ որեւէ մեկնաբանություն անել Հովհաննես Մարգարյանի ասածի վերաբերյալ: Միայն նշեց, որ խնդիրն ավելի շուտ նեղ անձնական, քան քաղաքական բնույթ ունի. «Անձնական բնույթի մեկնաբանությունները չեմ ցանկանում մեկնաբանել, որովհետեւ դրանք ինձ համար էլ տհաճ են»:

Խոսելով ներքաղաքական ներկայիս վիճակից՝ հանրապետական պատգամավորը ասաց, որ առաջիկայում ընդդիմադիր դաշտում խոշոր փոփոխություններ չի ակնկալում. «Կարծես թե ընդդիմադիր դաշտն արդեն ձեւավորված է: Իրենք ցանկանում են համախմբվել՝ մեկ ուժով ներկայանալ՝ նաեւ ընդդիմադիր դաշտի հաղթանակը ապահովելու առումով, բայց, կարծում եմ, որ դա դժվար իրականացվող խնդիր է իրենց համար, քանի որ գաղափարական տարաձայնությունները բավականին մեծ են»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930