Լրահոս
Օրվա լրահոսը

Ականատես պատգամավորը ենթադրում է, որ Սյունիքի մարզպետը հետո ներողություն է խնդրել

Նոյեմբեր 15,2011 15:35

ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Սարգսյանը, որը երեկ «Մարիոթ» հյուրանոցում ներկա է եղել Սյունիքի մարզպետի հերթական «սխրանքին», «Առավոտի» խնդրանքին՝ ներկայացնել դեպքն, ասաց. «Դե ինչ ասեմ, ավելի բան պատմելու առանձնակի բան չկա»: Այսինքն` ինչ-որ ասում է տիկինը` հենց այդպես էլ եղե՞լ է՝ մեր այս հարցին պարոն Սարգսյանը պատասխանեց. «Դե, մի քիչ բարդացրել է, ծեծել-բան չի եղել, քաշքշուկ է եղել, ես էլ էնտեղ էի, չթողեցինք շատ բարդանա»:

Հետաքրքրվեցինք, թե որպես ՀՀԿ-ի անդամ՝ ձեր կուսակցի քայլը ո՞նց եք գնահատում. «Դե, իհարկե, լավ կլիներ, որ էդպես չլիներ: Ինքը երեւույթը շատ տգեղ էր, տղամարդ-կին հարաբերությունների առումով նաեւ` առանց քաղաքականացնելու, կամ առանց իրենց պրոբլեմների մեջ խորանալու, երեւույթն ինքը տգեղ էր: Բայց դա էն աստիճանը չէր, որ ինչ-որ ծեծեր, եւ այլն, եւ այլն… եղել է ինչ-որ քաշքշուկ: Ուղղակի էդտեղ էինք, ես լրիվ պատահաբար հանդիպման էի այնտեղ, ականատես եղանք, չթողեցինք: Ու հետո ինքը որպես տղամարդ նաեւ մոտեցավ, խոսեց, ներողություն խնդրեց»: Մեր ճշտող հարցին՝ Սուրիկ Խաչատրյանը Սիլվա Համբարձումյանից ներողությո՞ւն է խնդրել, Սամվել Սարգսյանը պատասխանեց.«Դե, տիկին Համբարձումյանի հետ հետո համենայնդեպս ինքը առանձնացավ՝ խոսելու: Թե ինչ են խոսել, ես ինձ թույլ չտվեցի մանրամասների մեջ մտնել, չգիտեմ»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930