Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տնօրենին դատում են. պետությանը պատճառել է խոշոր վնաս

Նոյեմբեր 15,2011 15:25

Թիվ 61205010 քրեական գործն այս տարվա օգոստոսի 18-ից գտնվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Քրեական գործը հարուցվել է Գառնիկ Սարգսյանի դեմ: Ըստ մեղադրական եզրակացության, նա հանդիսացել է ՀՀ ՊԵԿ Էրեբունու տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Մոնդիկո» ՍՊ ընկերության տնօրեն: Մեր տեղեկությունների համաձայն, Գ.Սարգսյանը ընկերության տնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվություններ չներկայացնելու, իսկ ներկայացվածներում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ 54517200 դրամի հարկեր վճարելուց: Նա մեղադրվում է նաեւ, որ «սեփական շահերից ելնելով կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու» միջոցով, պետությանը պատճառել է 205855000 դրամի խոշոր վնաս:

Այսքանով հանդերձ, 41-ամյա տնօրենի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Ի դեպ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Հայինկասացիայի» գործով տասնապատիկ պակաս գումար յուրացնելու համար կասկածվող տարեց կանանց՝ գանձապահի եւ հաշվապահի նկատմամբ ընտրվել է կալանքը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930