Նոյեմբերի 1-ի տվյալներով, Հայաստանում 574.000 խոշոր եղջերավոր անասուն կա, նախորդ տարվա համեմատությամբ՝ գլխաքանակն էճել է 3000-ով: Այսօր ասուլիսում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը: Նրա խոսքերով, նախորդ տարվա համեմատ 35.000-ով աճել է նաեւ ոչխարների ու այծերի գլխաքանակը, դրանք հիմա 568.000 են: Հայաստանում խոզերի գլխաքանակը հասնում է մոտ 120.000-ի, նախորդ տարվա համեմատությամբ՝ աճել է 5000-ով: Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում էլ արտադրվել է 107.000 տոննա միս: Դժգոհություններին ի պատասխան, թե միսը բավականին թանկ է, փոխնախարարը վստահեցրեց, որ մսի շուկայում մի բան էլ նկատվում է գնանկում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ