Ամերիկյան NBC հեռուստաալիքը, որպես լրատվական բաժնի թղթակից, աշխատանքի է ընդունել Չելսի Քլինթոնին: Նա ԱՄՆ- ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դուստրն է: Ըստ ընկերության, նա ռեպորտաժներ կպատրաստի «Մարդիկ, ովքեր փոխել են աշխարհը» հեռուստահաղորդման համար: Չելսին իր աշխատավարձը կբաժանի որպես բարեգործություն:
«Վեստի FM» ռադիոյի փոխանցմամբ, նույն հեռուստաալիքում են աշխատում նաեւ ամերիկյան նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի դուստրը՝ Ժեննա Բուշը, եւ 2008-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու ընտրված Ջոն Մաքքեյնի դուստրը՝ Մեգհան Մաքքեյնը: