ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խոստանում է նախատոնական անխափան առեւտուր: Այսօրվա ասուլիսում գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը վստահեցրեց, թե չեն թողնի, որ նախորդ տարվա նման շուկայում առաջանա ձվի խուճապ: Չնայած՝ ըստ Գրիշա Բաղիյանի, ներկայումս կա կենդանական ու բուսական մթերքի անբավություն: Փոխնախարարի խոսքերով՝ կներկրեն ինչի պակաս լինի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ