Տեղեկացրել էինք, որ երեկ «Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին: Այսօր առավոտյան Aravot.am-ը փոխանցել էր Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունը, ըստ որի լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը բացարձակ սուտ է: Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանն այդ դեպքն անընդունելի համարեց: Ասաց, որ ինքը մամուլից է տեղեկացել դեպքի մասին եւ կարծիք հայտնեց, թե կասկածում է, որ այն իրականում տեղի է ունեցել:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ