Լրահոս
Օրվա լրահոսը

Կմեռնի, արդյո՞ք, վերջին հույսը

Նոյեմբեր 15,2011 14:16

Գործարար Սիլվա Համբարձումյանի հետ «Մարիոթ» հայուրանոցում կատարված դեպքը երեկ երեկոյան անընդհատ լուսաբանելով՝ մի տեսակ ժամանակ չունեցա հարցի բարոյահոգեբանական  ասպեկտի վրա ծանրանալու: Ու երեկվանից ամբողջ ընթացքում հիշել եմ բոլոր այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել Սուրիկ Խաչատրյանի գլխավոր դերակատարմամբ եւ որոնց մասին իր բլոգում այսօր արդեն գրել է Աննա Իսրայելյանը: Երեկվանից մի տեսակ ուրախ էի, որ Սիլվա Համբարձումյանը չի խուսափում դեպքի մասին խոսել ու ասում է, որ պայքարելու է այնքան, մինչեւ արդարության հասնի: Այսօր առավոտյան, երբ  հերթական անգամ հեռախոսազրույց ունեցա տիկին Համբարձումյանի հետ ու նա վերահաստատեց իր խոսքերից ետ չկանգնելու իր վճռականությունը՝ անկեղծորեն ուրախացա: Որովհետեւ մինչ այս, բոլորը լռել են, իսկ Սիլվա Համբարձումյանը մտադիր չէ լռել: Ու հիմա, ինչպես ասում են, գնդակն իշխանության դաշտում է:

Կմեռնի, արդյո՞ք, վերջին հույսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930