Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանում ավարտվեց ավագանու նիստը եւ 49 կողմ ձայնով Երեանի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված միակ թեկնածուն` փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նշենք, որ նիստին ներկա չէր ավագանու 3 անդամ, որից մեկը նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն էր: Նոր քաղաքապետին ավագանին դիմավորեց բուռն ծափահարություններով:
Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի միաձայն ընտրվելու կապակցությամբ մայրաքաղաքի ավագանու անդամները ոչ միայն նրան էին շնորհավորում, այլեւ՝ իրար: Ավագանու անդամներից մեկը հորդորեց, որ անմասն չմնան եւ լրագրողները նույնպես շնորհավորեն Տարոն Մարգարյանին:
Անուշ ԽԵՉՈՅԱՆ
Կարդացեք նաև