Երեկ` նոյեմբերի 14-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում:
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06.50-ի սահմաններում Շտապօգնության ենթակայանից ոստիկանության Երեւանի վարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ մի մարդ իրեն ցած է նետել Նալբանդյան փողոցի թիվ 27 շենքից:
Շտապ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետի տեղակալ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ Ասատրյանը: Ինքնասպանության վայր է ժամանել նաեւ դատաբժիշկը:
Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն շենքի բնակիչ, 64-ամյա Գագիկ Վարդումյանը ինքնասպանություն է գործել` ցած նետվելով Նալբանդյան փողոցի թիվ 27/25 շենքի տանիքից:
Կարդացեք նաև
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: