Դիկտատորները նույնպես սիրում են ֆուտբոլ եւ «իրենց» ակումբներին երկրպագում սովորական ֆուտբոլասերների պես:
Պատմում են, որ Լիբիայի նախագահ Մուհամադ Քադաֆին այնքան է սիրել անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը, որ մահվանից բառացիորեն մի քանի ժամ առաջ իր գաղտնավայրում թեյ էր խմում ակումբի ֆիրմային գավաթով:
Իտալիայի դիկտատոր Բենիտո Մուսոլինին ամբողջ կյանքում եղել է իր հարազատ քաղաքի «Բոլոնիա» ակումբի երկրպագուն եւ երբեք չի դավաճանել նրան:
Ռադովան Կարաջիչը՝ բոսնիական սերբերի նախկին նախագահը, որը մեղադրվում է ռազմական հանցագործություններում եւ սպասում Հաագայի դատարանի վճռին, պահանջում է, որպեսզի իրեն տրամադրեն Իտալիայի առաջնությունում իր սիրելի ակումբի՝ Միլանի «Ինտերի» խաղերի հաշվետվությունները:
Կարդացեք նաև
Բեն Լադենից բացի, Լոնդոնի «Արսենալի» ֆանատներից է Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեն: Այս ակումբը դիկտատորների իր երկրպագուներով ռեկորդակիր է: Պատճառը, թերեւս, ակումբի ռազմական անունն է:
Իսկ ահա Ադոլֆ Հիտլերը, ըստ տեղեկությունների, անտարբեր չի եղել «Շալկե 04»-ի նկատմամբ: Դրա հետ է կապվում այն փաստը, որ գիլզենկիխենյան ակումբը 1934-1942 թվականներին վեց անգամ Գերմանիայի չեմպիոն է դարձել: Սակայն ակումբը հերքում է, որ Հիտլերը եղել է իր երկրպագուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ