Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաներն էլ են հրաժարվում ծնողներից

Նոյեմբեր 15,2011 13:05

Գավառի մանկատանը ներկայումս բնակվում է 73 երեխա: Նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի նրանց թիվը 10-12 երեխայով կրճատվել է, քանի որ մի քանիսն արդեն վերադարձել են հարազատ ընտանիք: 8 երեխա էլ խնամվում է խնամատար ընտանիքներում:

Մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Մամիկոն Գալոյանի խոսքերով, ընտանիքների եւ երեխաների միջեւ երբեմն առաջանում են խնդիրներ, հատկապես, եթե երեխաների տարիքն անցնում է 16-ը: Կենսաբանական ընտանիքների հետ մանկատան երեխաների կապը միշտ պահպանվում է: Շատ հաճախ հարազատ ծնողի հետ հանդիպումից հետո երեխան ինքն է հրաժարվում նրանից, ընկնում երկմտանքի մեջ՝ ընդունե՞լ, թե՞ չընդունել, մնալ խնամատար ընտանիքո՞ւմ, թե՞ վերադառնալ հարազատ ծնողի մոտ: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ հարազատ ծնողը տարել է երեխային, բայց նա մի քանի օրից կրկին մանկատուն կամ խնամատար ընտանիք է վերադարձել: Մ. Գալոյանը պատմեց, որ խնամատար ընտանիքներից մեկում վերջերս մի փոքր խնդիր էր առաջացել: Երեխայի կենսաբանական մայրը, որը երկար ժամանակ կալանավայրում էր գտնվում, այնտեղից դուրս գալով՝ երեխայի կամքին հակառակ ցանկացել է նրան իր տուն տանել: Նա էլ հրաժարվել է ընդունել մորը, քանի որ նրա անվայել պահվածքն ու խոսելաձեւը հակակրանք եւ հիասթափություն են առաջացրել 16-ամյա երեխայի մոտ:

Այս մարզում երեխայի որդեգրման պահանջ նույնպես լինում է, բայց քանի որ մանկատունը 0-2 տարեկան երեխա չունի, որդեգրում գրեթե չի կատարվում:

Դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների խնդիրները Գեղարքունիքում որոշ չափով լուծվում են մարզպետարանի աջակցությամբ: Ըստ մարզի պատասխանատուների, մանկատան սաների ամենացավոտ խնդիրները չափահաս դառնալուց հետո են սկսվում. 18 տարին լրանալուց հետո պետությունն այլեւս չի ֆինանսավորում այդ երեխաների կարիքները: Մ. Գալոյանը տեղեկացրեց, որ մանկատան չափահաս դարձած աղջիկների հարցը լուծվում է «Մեր տունը» կազմակերպության օգնությամբ: Տղաների հարցն ավելի լուրջ է՝ նրանց ճակատագիրը, որպես կանոն, անորոշ է: Զինծառայությունից վերադառնալուց հետո նրանք իրենց կյանքը տնօրինում են՝ ով ինչպես կարողանում է:

Հ. Մ.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930