Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հերթական «սխրանքի»` գործարար կնոջը ծեծելու մասին խնդրեցինք Սյունիքի նախկին մարզպետ, ՀԱԿ անդամ Սուրեն Աբրահամյանի կարծիքը, մասնավորապես հետաքրքրվեցինք` հավատո՞ւմ է մարզպետի հերքմանը: Պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Ամբողջական այդ միջադեպի հետ կապված բացարձակ ինֆորմացիա չունեմ, ձեզանից եմ առաջին անգամ այդ մասին լսում, բայց այդ կողմերին բնորոշ վարքագիծ է»: Մեր խնդրանքին` հստակեցնել, թե ո՞ւմ նկատի ունի, նախ ճշտեց, թե ինչ կնոջ մասին է խոսքը, ապա պնդեց.«Այո, երկու կողմերին էլ, երկու կողմին էլ բնորոշ վարքագիծ է»: «Այսինքն` դուք ոչ մի կողմին եք հավատում, ոչ մյո՞ւս», – մեր այս հարցին էլ տվեց միանշանակ «այո» պատասխանը: