Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ներկա ենք եղել լրիվ առանձնացված՝ ես ու պարոն վարչապետը»

Նոյեմբեր 15,2011 12:47

Գալուստ Սահակյանի խոստովանությունը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ լրագրողներին ասում էր, թե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը անցած շաբաթվա վերջում՝ Երիտասարդության օրվա առիթով հրավիրված միջոցառման ժամանակ, բոլորովին խմած չի եղել, եւ նրա այդպես «թլոշ» խոսելու պատճառը տեխնիկական է: Մենք, անկեղծ ասած, չհավատալով խորհրդարանի միջանցքներում թափառող այդ լուրերի իսկությանը՝ դիմեցինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին՝ անձամբ իրենից լսելու, թե ինչ է խոսել վարչապետի խմածության մասին:

Պարոն Սահակյանը պատասխանելով մեր հարցին՝ իրո՞ք պնդում է, թե վարչապետը խմած չէր, կրկնեց այլոց մոտ արած իր հետեւյալ պնդումը. «Այո, դրա համար եմ ասում, որ ժամանակաշրջանը հենց պրովոկացիոն մոտեցումներ է առաջացնում այս կամ այն ուժի կողմից: Համերգի օրը ներկա ենք եղել լրիվ առանձնացված՝ ես ու պարոն վարչապետը, էն մամուլում որ գրվում է հարբածության վիճակ, մի կերպ վեր կենալ եւ այլն, դա պարզապես ցինիզմ է՝ այս կամ այն դիրքորոշումից ելնելով: Շատ նորմալ մասնակցել ենք համերգին, շատ նորմալ ելույթ է ունեցել վարչապետը, պարզապես միկրոֆոնը (խոսափողը- Մ. Ե.) արձագանքում էր, քանի որ դինամիկները (բարձրախոսները- Մ. Ե.) միկրոֆոնից շատ առաջ էին դրված:

Սա է պատճառը, որ սկզբի պահին, ճիշտն ասած, ես էլ շփոթվեցի, թե ինչու այդպես պետք է լիներ: Պիտի կազմակերպիչներն ավելի լավ մտածեին այդ ուղղությամբ, պիտի իմանային, որ չի կարելի դինամիկներից առաջ միկրոֆոն դնել»:

Մ. Ե.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930