Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աբրահամի մենամարտը` հունվարի 14-ին

Նոյեմբեր 15,2011 12:24

Գերմանիան ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա որակավորման մենամարտը նախանշված է 2012 թվականի հունվարի 14-ին, Գերմանիայում: 2-3 որակավորման մենամարտ անցկացնելուց հետո բռնցքամարտիկը կրկին կհավակնի աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճմանը:

Ներկայումս Արթուր Աբրահամն իր պրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդի առաջարկով, մարզական սննդաբանի խորհրդատվությամբ քաշի նվազեցման ծրագիր է անցնում, որը ենթադրում է ե’ւ սահմանափակումներ սննդակարգում, ե’ւ մարզումների ավելացում: Առաջիկա մենամարտի ժամանակ մարզիկը մտադիր է մրցել մինչեւ 75կգ քաշային կարգում:

Արթուր Աբրահամը համոզված է, որ 2012 թվականին կկարողանա վերանվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը. «Հաղթանակները հեշտ չեն տրվում, բայց եթե աշխատասեր ես, գնում ես նպատակներիդ ետեւից եւ անհաջողությունից չես ընկճվում, ապա հաղթանակն անխուսափելի է: Ես նորից կվայելեմ հաղթանակի բերկրանքը` ձեռք բերելով այն, ինչ կորցրել եմ»,- հայտարարում է բռնցքամարտիկը:

Արթուր Աբրահամը շարունակում է մարզչի` Ուլի Վեգների հետ նույն թիմում աշխատել: Նշենք, որ Ուլի Վեգները եւս մեծ սպասելիքներ ունի նրանից` կապված 2012-ին ռինգ վերադանալու հետ:

Ըստ Արթուր Աբրահամի մամուլի խոսնակի հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930