Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն չառաջադրեց Երեւանի քաղաքապետի թեկնածու

Նոյեմբեր 15,2011 12:16

Այս պահին Երեւանի քաղաքապետարանում տեղի են ունենում Երեւանի քաղաքապետի ընտրություններ: Նոր քաղաքապետին կընտրեն փակ գաղտնի քվեարկությամբ՝ ավագանու նիստին ներկա 49 անդամները:

Մինչ կսկսվեր  քվեարկությունը՝ ՀՀԿ խմբակցության անդամ Դերենիկ Դումանյանը Երեանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Այնուհետեւ պարոն Դումանյանը ներկաներին հակիրճ ներկայացրեց պարոն Մարգարյանի կենսագրությունը՝ ասելով, որ Տարոն Մարգարյանը 18 տարեկանից անդամակցելով ՀՀԿ-ին, ակտիվորեն մասնակցել է կուսակցության կազմակերպչական ու գաղափարական աշխատանքներին:

Ավագանու անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար, Գուրգեն Գասպարյանը հայտարարեց, որ իրենց «Բարգավաճ Հայաստանի կուսակցությունը» ոչ մի թեկնածու չի առաջադրում եւ պաշտպանում են Տարոն Մարգարյանի թեկնածությունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել