Երեկ տեղեկացրել ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Համահայկական մարաթոնի» ընթացքում Լոռու մարզում հավաքագրվել է մոտ 7 միլիոն դրամ:
Իսկ ահա Գեղարքունիքում, մինչ երեկ երեկո հիմնադրամի հաշվին մուտք էր եղել ավելի քան 1,5 միլիոն դրամ: Մարզպետարանը խոստանում է, որ մարզի կազմակերպությունները մի 3 միլիոն էլ դեռ կփոխանցեն: Եթե իրոք հավաքվի մոտ 4,5 միլիոն դրամ, ապա Գեղարքունիքն անցած տարվա համեմատ մեկ միլիոնով ավելի գումար կտա «Հայաստան» համահայկական հիմնադրամին: