Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզպետը հերքում է իր հրաժարականի մասին լուրը

Նոյեմբեր 15,2011 11:44

 Հայաստանում մեկնարկած հրաժարականների ալիքում հիշատակվել է նաեւ Գեղարքունիքի մարզպետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նվեր Պողոսյանի անունը: Այս առթիվ Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացրեց. «Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի հրաժարականի մասին շրջանառվող լուրերը հորինված են, անհիմն եւ չեն համապատասխանում իրականությանը: Ասենք նաեւ, որի ինչ-որ աղբյուրից տարածված բամբասանքներն ամենեւին չեն ազդում Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի աշխատանքային կանոնավոր գործունեության վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930