Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ 2011 թվականի նոյեմբերի 1-ի տվյալներով՝ Գեղարքունիքի մարզում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը 82.8 տոկոս է. նախատեսված 865,5 միլիոն դրամի փոխարեն հավաքվել է 716,794 միլիոն դրամ: Ամենաբարձր ցուցանիշը՝ 89,8 տոկոս արձանագրվել է Վարդենիսի տարածաշրջանի համայնքներում, ամենացածրը՝ Մարտունում՝ 77,9 տոկոս:
Մարզի 92 համայնքներից 17-ը (Խաչաղբյուր, Այրք, Տրետուք, Փոքր Մասրիկ, Վանեւան, Արեգունի, Ծովազարդ, Բերդկունք, Լճափ, Կարմիրգյուղ, Վահան, Մարտունի, Ջիլ, Թթուջուր, Ճամբարակ, Ծովինար, Երանոս, Զոլաքար, Արծվանիստ, Աստղաձոր, Ծովագյուղ) սեփական եկամուտները հավաքել են 50-60 տոկոսով: Ամենացածր ցուցանիշը գրանցել է Սեմյոնովկա գյուղը՝ 35.2 տոկոս:
Նոյեմբերի 1-ի դրությամբ Գեղարքունիքում մարվել է 74,989 միլիոն դրամ աշխատավարձի պարտք, մնացել է մարելու 116, 33 միլիոն դրամ:
Մարզպետարանում կարծում են, որ տեղական բյուջեների սեփական եկամուտները ամբողջությամբ հավաքագրելու հնարավորություններ եւ ռեսուրսներ, հարկ է, որ համայնքապետերը լավ աշխատեն: