Հայաստանցի միջազգային գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Մագնիտոգորսկում ընթացող շախմատի Ռուսաստանի գավաթի խաղարկության տղամարդկանց մրցապայքարի 1/8 եզրափակիչում 1,5:0,5 հաշվով հաղթել է Սեմյոն Դվոյրիսին եւ անցել քառորդ եզրափակիչ: Այսօր Անդրիասյանը հանդիպում է նույնպես ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի հետ:
Կանանց պայքարում հաջող է հանդես գալիս Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակից Եվգենիա Դոլուխանովան, որն արդեն կիսաեզրափակիչ փուլում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ