Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետը երեւի պարզել էր, որ Սիլվա Համբարձումյանը չի աշխատում նախագահի աշխատակազմում

Նոյեմբեր 15,2011 11:00

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, երեկ «Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին, որն օրեր առաջ նրան մեղադրել էր գողության մեջ։

«ՉԻ» – Սյունիքի մարզպետի հասցեին հնչած մեղադրանքներն իսկապես չափազանց ծանր էին, բայց ամեն դեպքում՝ չենք կարծում, թե կին գործարարին ծեծելը «լիսկաթափվելու» լավագույն ձեւն է։ Հայաստանում, որքան տեղյակ ենք, կան դատարաններ, իսկ եթե պրն Խաչատրյանր չէր ցանկանում գործ ունենալ դատաիրավական համակարգի հետ, կարող էր մենամարտի հրավիրել տկն Համբարձումյանին։ Չնայած՝ պրն Խաչատրյանը գուցեեւ իրավացի է: Նա երեւի նախապես պարզել է, որ Սիլվա Համբարձումյանը նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնում չի աշխատում, եւ միայն դրանից հետո է ձեռնամուխ եղել դաստիարակչական  գործողություններին: Հակառակ դեպքում Սյունիքն արդեն այսօրվանից նոր մարզպետ կունենար:

Դա, ի դեպ, կարող էր խիստ բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, որովհետեւ դատելով պրն Խաչատրյանի   հերոսական   արարքներից, Սյունիքի մարզն այսօր հուսալիորեն պաշտպանված է արտաքին թշնամիներից:

 

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930