Սերոբ Տեր-Պողոսյանի կինը՝ Մադլեն Թաշճյանը, երեկ դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջելով մամուլում տպագրել համապատասխան տեքստ, ապա հօգուտ իրեն բռնագանձել մեկ լումա։ «Ժոդովուրդ»-ի հարցին, թե ինչու է դատարան դիմել 1 լումայի պահանջով, ի տարբերություն, օրինակ, փաստաբանների կամ օլիգարխների, որոնք 6 կամ 18 միլիոն դրամ են պահանջում զրպարտության կամ վիրավորանքի համար, տիկին Մադլենը պատասխանեց. «Ինձ փողը չի հետաքրքրում»։ Այսպիսով՝ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գործադիր տնօրեն տիկին Թաշճյանի հայցը կարող է «քայլող» նախադեպ դառնալ բարոյական
վնասի փոխհատուցման ինստիտուտում։
«Ժողովուրդ»