«Քոչարյանի շուտափույթ եւ վերջնական վերադարձի կողմնակից եմ։ Այո, հենց այդպես, որովհետեւ որքան շուտ սույն պարոնը լիարժեքորեն վերադառնա քաղաքականություն, այնքան շուտ, ըստ իմ վարկածի, կբացահայտվի նրա գործոնի փուչիկ լինելը եւ նրա բացահայտ կամ գաղտնի կողմնակիցների կողմից տարին չորս-հինգ անգամ ակնարկած դարի նախագծի սնանկությունը։ Իմ կարծիքով, Քոչարյանը կարող է իրապես որոշակի գործոն լինել եւ ազդել իրավիճակի վրա միայն որպես, այսպես ասած, ուրվական մեկը, որի դարձը շարունակ ակնարկվում եւ կանխատեսվում է, բայց որն իրապես չի վերադառնում»:
Ուստա Հրանտ
«Հայկական ժամանակ»