ՀՀ Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.
Զանգվածային որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, ըստ որոնց, ս/թ նոյեմբերի 14-ին Երևանում 17:30-ի սահմաններում, «Մարիոթ» հյուրանոցում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իբրև թե ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին:
Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, դրանք հորինված, բացարձակ սուտ ու զրպարտություն են՝ ուղղված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ: