Android Market-ում հայտնվել է նոր հավելված, որն օգնում է վարորդին խուսափել վթարներից: Այն օգտագործում է հեռախոսի տեսախցիկն ու GPS-ը և հաշվում երկու մեքենաների միջև անվտանգ հեռավորությունը:
Երբ մեքենաները մոտենում են իրար թույլատրելիից ավելին, iOnRoad-ը (անգլ- ես ճանապարհին եմ) ձայնային ազդանշանով զգուշացնում է հնարավոր վթարի մասին: Ընդ որում՝ անվտանգ հեռավորության չափը փոխվում է՝ կախված մեքենայի արագությունից:
iOnRoad-ը հասանելի է միայն Android-սարքերի համար և առայժմ անվճար է:
PCNews.am