Նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի միջազգային օրն է: Շաքարախտը երիտասարդանում է: Հիվանդության առաջին տիպը հանդիպում է մինչև 20-30 տարեկան մարդկանց շրջանում: Նախկինում այն կոչվել է երիտասարդների դիաբետ: Հետզհետե պանդեմիայի է վերածվում: ԱՀԿ-ի հաշվարկով մի քանի տարի անց երկրագնդի 300մլն բնակիչներ հիվանդ կլինեն շաքարային դիաբետով: 10-ը տարի առաջ նրանք 100 մլն էին: Շաքարի պարունակության հանդեպ Հայաստանում զգուշավոր է ավելի քան 50 հազար մարդ: Իրականում շաքարային դիաբետ ունեցողների թիվը կրկնապատիկ է: Շաքարախտը բժիշկներն ավելի շատ ապրելակերպ են համարում, քան հիվանդություն, այն անբուժելի է, բայց կառավարելի: Զգոնությունը թուլացնել չի կարելի: Ժամանակին` խորհրդային միության կանոններն այս հարցում զգոն էին, բուժհաստատություն մտնող ամեն մեկը` անկախ պատճառից, առաջին հերթին արյուն էր հանձնում, ստուգվում էր շաքարի պարունակությունը, դա թույլ էր տալիս հիվանդությունը հայտնաբերել վաղ շրջանում ու խուսափել բարդություններից: Այսօր նորից պետք է վերադառնալ այդ կանոնին: ՀՀ գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմանյանն հայտնեց, որ հաջորդ տարի կխստացվեն բոլոր տեսակի ստուգումները. «Մյուս տարվանից ցանկացած քաղաքացի պարտադիր արյուն կհանձնի: Առայժմ իրական պատկերի մասին միայն ենթադրություններ են: Շատերը նույնիսկ չգիտեն, որ շաքարային դիաբետ ունեն»: Շաքարախտի հայկական ասոցիացիան հիվանդության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում մոնիթորինգ է անցկացրել, հետազոտվածների 18 տոկոսի մոտ հայտնաբերվել է դիաբետ, նրանք նույնիսկ չեն էլ ենթադրել, որ հիվադության կրող են: Հիվանդության երկու տիպ կա, առաջինը՝ինսուլինի ներարկում է պահանջում, և երկրորդի դեպքում շաքարի պարունակությունը արյան մեջ կարգավորում են հաբերով: Էլզա Հայրապետյան Շաքարախտի հայկական ասոցիացիայի նախագահը կարծում է, որ հիվանդությամբ տառապողներ կան, սակայն վտանգը հետևելու մեջ է. «Ավելի շատ ապրելակերպի խնդիր է, քիչ կան հավելյալ քաշ ունեցող երեխաներ, ծնողները մտածում են դա բարեկեցիկ կյանքի նշան է»: Հայաստանում շաքարախտի դեմ պայքարի ծրագրով հիմնական շեշտը դրվում է հիվանդներին կրթելու վրա: Մինչև 2013 թվականը բուժհաստատությունները կշարունակեն խորհրդատվությունը, թե ինչպես է պետք սնվել ու կարգավորել արյան պարունակությունը: Ըստ էնդոկրինոլոգի՝ հիվանդությունը կրում է պանդեմիկ բնույթ` բոլոր երկրներում այս հիվանդության աճ է գրանցվում: Շաքարախտի հայկական ասոցիացիայի նախագահ, մայրաքաղաքի գլխավոր էնդոկրիոնոլոգ Էլզա Հայրապետյանը թվարկում է վտանգավոր բարդությունները` սրտի ինֆարկտ, լյարդի և նյութափոխանակության խանգարումներ: Այս տարի Հայաստան են եկել միջազգային փորձագետներ` շաքարային դիաբետի դեմ պայքար ծրագիր 1-2 երկու տարում մշակելու և կառավարություն ներկայացնելու համար: Շաքարային դիաբետը ոչ ինֆեկցոն քրոնիկ հիվանդություն է, կամ կենսակերպ ինչպես պնդում են շատ բժիշկներ: Սա կառավարվող հիվանդություն է: Զգուշանալու լավագույն միջոցն էլ ճիշտ սնվելը: Եթե ծնողը տառապում է այդ հիվանդությամբ, 25 տոկոսով հավանական է, որ նրա երեխան կծնվի շաքարային դիաբետով: Հիվանդությունը զարգանում է երկու տիպով. առաջին տիպի հիվանդները Հայաստանում 3 000 են: Այդ դեպքում նկատվում է ինսուլինի լիակատար անբավարարություն, երկրորդ տիպի դիաբետը հանդիպում է մեծահասակների շրջանում` ինսուլինի հարաբերական անբավարարությամբ:
ԴԱՎԻԹ ԴԱՎԻԹՅԱՆ