Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա ուսումնական պրոցեսը ինքնին խնդիր է». Բանասիրական ֆակուլտետի դեկան

Նոյեմբեր 14,2011 20:18

ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետում սովորող ուսանողների խնդիրներն ու պահանջները տարբեր են: Մագիստրատուրայում սովորողները բողոքում են դասաժամերի քանակի շատ լինելուց. «Շաբաթը 3 -ի փոխարեն դասի ենք 4 օր: Այս դեպքում գրեթե բակալավրից ոչնչով չի տարբերվում: Իհարկե լավ է, երբ դասաքանակը շատ է, բայց սա իր հերթին մի շարք խնդիրներ է առաջացնում այն ուսանողների համար, ովքեր սովորելուն զուգահեռ նաև աշխատում են»,- բողոքեց բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի 22-ամյա Լիլիթ Թադևոսյանը:

Մի շարք ուսանողներ ավելորդ են համարում ոչ մասնագիտական առարկաների առկայությունը և ուսուցումը բուհերում. «Մեթոդաբանությունը և մանկավարժությունը միմյանցից տարանջատել և որպես առանձին առարկաներ դասավանդելը, իմ կարծիքով, սխալ է: Այս երկուսն իրար շատ մոտ են , կարելի է միավորել և մեկ դասաժամով անցկացնել: Ես սովորում եմ օտար լեզվի և գրականության բաժնում, որտեղ մասնագիտական առարկաների ժամաքանակը այնքան էլ շատ չի: Կարելի է կրճատել ոչ մասնագիտական առարկաների ժամաքանակը և ավելացնել մասնագիտական առարկաները»,- ասաց 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ալեքսանյանը:

«Մեր ֆակուլտետը ունի բազմաթիվ խնդիրներ: Իսկ առանձնացնել դժվարանում եմ: Այսօրվա ուսումնական պրոցեսը ինքնին խնդիր է: Կարևոր է , որ եւ՛ դասախոսը, եւ՛ ուսանողը լավը լինեն, որ մենք կարողանանք վաղվա մեր նպատակներին հասնել: Ես հիշում եմ, որ իմ ուսանողական տարիներին հարց էր բարձրացվել ոչ մասնագիտական առարկաների ժամաքանակները կրճատելու մասին: Դա պետական ծրագիր է: Ես էլ գոհ չեմ ոչ ծրագրերից, ոչ ժամաքանակներից»,-ասաց ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի դեկան` Յուրի Դավթյանը:

Անկախ նրանց խնդիրներից ու պահանջներից, ուսանողները շատ բան են սպասում իրենց համալսարանից. «Մեր համալսարանը բացի մասնագիտական կրթությունից մեզ տալիս է նաև մանկավարժի գիտելիքներ»,- ասաց 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Ղևոնդյանը:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930