2007 թվականին «Հայ Սուպերսթարում» առաջին հորիզոնականը զբաղեցրած Լուսինե Աղաբեկյանը, ով մասնակցել է մի շարք այլ մրցույթների, պատրաստվում է նոր ոճով եւ շնչով ներկայանալ հանդիսատեսին: Նա խոստովանում է, որ մինչ «Հայ Սուպերսթար»-ին մասակցելը վստահ չի եղել իր ուժերի վրա, եւ այժմ հավատացնում է, որ նոր նախագծերով հուսախաբ չի անի իր երկրպագուներին:
–Ինչպիսի՞ անհատականություն է Լուսինե Աղաբեկյանը:
-Բարի, որ կյանքում չեմ ամաչի իմ բարության համար, մարդամոտ, շուտ նեղացկոտ: Լսում եմ խորհուրդներ և հետևում դրանց: Փորձում եմ լինել ինքնուրույն եւ կայուն` իմ ոճում:
–Ի՞նչ տվեց Ձեզ «Հայ Սուպերսթարը»:
-Դարձա ավելի ինքնավստահ, մինչ այդ չգիտեի իմ հնարավուրությունները: Այն ուժ տվեց ինձ, որով ես կարողացա բեմ դուրս գալ եւ ներկայանալ հանդիսատեսին:
-Հաճելի՞ է լինել ճանաչված:
-Որոշ առումով՝ այո, որոշ առումով՝ ոչ: Այո, որովհետեւ, ինչպես ասում են, բոլոր դռները բացվում են քո առջեւ եւ ոչ, որովհետեւ լսում ես խոսակցություններ, որոնք հաճելի չեն:
-Ասում են շոու-բիզնեսում մրցակցություն կա, ի՞նչ կասեք դրա մասին:
-Ճիշտն ասած նման բաներին ուշադրություն չեմ դարձրել: Ես ունեմ ընկերներ, որոնց հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ: Ամեն դեպքում, ես իմ գործուվ եմ զբաղվում ու չեմ նայում, թե մյուսներն ինչ են անում:
– Այժմ որեւէ կապ ունե՞ք «Շանթ» հեռուստաընկերության հետ:
-Այո, ճիշտ է` կնքված պայմանագրի ժամկետն արդեն լրացել է, բայց դեռեւս կապը խզված չէ:
-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
– Այժմ աշխատում եմ Արամայիս Հայրապետյանի հետ, ով հանդիսանում է իմ պրոդյուսերը: Նոր ծրագրերը թող լինեն անակնկալ իմ երկրպագուների համար: Կասեմ միայն, որ լինելու է ոճային փոփոխություն:
-«Էդեմի գաղտնիքները » սերիալի սաունթրեքը Ձեր «Աչքերիս խորքում» երգն է, ի՞նչ կասեք դրա մասին:
-Երգը գրել է Գիսանե Պալյանը եւ բնավ սաունթրեքի համար չէ նախատեսված: Վերջերս պատահաբար լսեցի, որ այն դարձրել են ինչ-որ ֆիլիմի սաունթրեք: Ինձ համար դա անակնկալ էր, որովհետեւ դրա մասին ինձ չէին զգուշացրել:
-Բացի երգելն այլ զբաղմունք կամ մասնագիտություն ունե՞ք:
-Ոչ: Կարծում եմ` երբ ընտրում ես մասնագիտությունդ, պետք է նվիրվես դրան: Նախընտրում եմ ունենալ մեկ մասնագիտություն, քան երկուսը, որոնք կխանգարեն միմյանց:
–Ո՞ր ոճում ընդհանրապես հանդես չեք գա:
-Միանշանակ 6/8 ռաբիզ ոճում:
–Կցանկանայի՞ք փոխել Ձեր ճակատագիրն:
– Ճակատագրի ամենամեծ նվերն իմ ընտանիքն է, որը ցանկացած պահի իմ կողքին է: Ես չեմ ցանկանա, որ իմ կյանքում որեւէ բան փոխվի:
–Ե՞րբ եվ որտե՞ղ է տեղի ունեցել Լուսինե Աղաբեկյանի ժամադրությունը:
-«Շանթ» հեռուստաընկերությունում, բայց չակերտները չեմ ուզում բացել:
Ռուբինա Սաֆարյան