Լրահոս
Օրվա լրահոսը

Գործատուն մնաց անպատիժ

Նոյեմբեր 14,2011 19:06

«Հասակակիցներս գումարը ծախսում էին առանց ափսոսալու: Նրանց համար դա հեշտ էր, բայց իմ ձեռքերը դողում էին անգամ տասը դրամի համար»,-ասում է 18-ամյա Նարեկը, ով սկսել է աշխատել 14 տարեկանից:

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198 հոդվածի`աշխատանքի կարող են ընդունվել այն անձինք, ում 16 տարին արդեն լրացել է: Սակայն կան բնագավառներ, որտեղ արգելվում է անչափահաս, այսինքն` 18 տարին չլրացած անձանց աշխատանքի ընդունել:

Գործատուների վրա պարտականություն է դրված 18 տարին չլրացած անձանց աշխատանքի ընդունել միայն նախնական բժշկական քննությունից հետո: Հետագայում, մինչև 18 տարին լրանալը, նրանք յուրաքանչյուր տարի ենթակա են բժշկական քննության:

«Նարեկը մեր շինարարական ընկերություն եկավ ու ասաց, որ իր 18 տարին լրացել է: Հաղթանդամ, պինդ տղա էր,այդ պատճառով կասկածներ չկար, որ իրականում 16 տարեկան է»,-ասում է վարպետ Արմենը: Նա էլ եղել է Նարեկի գործատուն:

«Մինչ շինարարական ընկերությունում աշխատանքի անցնելը `       խանութում ապրանք էի տեղափոխում: Ծնողներիս խաբել էի, թե գնում եմ ֆուտբոլի պարապունքների`հուսալով, որ աշխատավարձս, ստանալուն պես, մի պատմություն կհորինեմ ու կկարողանամ օգնել ծնողներիս: Բայց այդ աշխատավարձը երբեք չտեսա: Խաբվել էի՝ 3 ամիս աշխատելով: Չկարողացա դիմել իրավապահ մարմիններին, նախ, 14 տարեկան էի, և ապա` ծնողներս ներկա չէին»,- պատմում է Նարեկը:

Իրավաբան Արսեն Սարգսյանի խոսքով` աշխատանքային պայմանագրի առկայության դեպքում հնարավոր էր աշխատանքի ընդունող անձին ենթարկել քրեական պատասխանատվության, քանի որ պայմանագիրը փաստ է,ապացույց: Առանց դրա հնարավոր չէ ապացուցել տվյալ անձի մեղավորությունը:

Այժմ Նարեկը ուսանող է: Հեռվում է թողել դժվար անցյալը: Իսկ մեղավորները մնացել են  անպատիժ:

 

Անուշ Առաքելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930