Լրահոս
Օրվա լրահոսը

Անշուք Երևանը ջերմ հայացքների ներքո

Նոյեմբեր 14,2011 18:46

Երբ դասերս շուտ են ավարտվում, որոշում եմ ոտքով մի փոքր քայլել: Ու այդ օրերից մեկն էլ այսօրն էր: Բայց այս օրը տարբերվեց մնացածից: Երևի ավելի ուշադիր էի: Անկախ ցրտից քայլում էի շատ դանդաղ: Քայլերս ուղղեցի դեպի հանրապետության հրապարակ: Շուրջս մարդիկ ինչ-որ տեղ էին շտապում`սառը և բարկացած հայացքներով` անգամ չնկատելով ծաղիկներ վաճառող կնոջը, որն իր ծաղիկները շատ էժան էր վաճառում և, արժեր կնոջը  ուրախացնելու համար դրանցից մեկը գնել: Մի փունջ գնելուց հետո շարունակեցի ճանապարհը: 2 կնոջ նկատեցի կանգնած, որոնք անցորդներին գրքույկներ էին բաժանում, որոնց վրա գրված էին «Ժամանակն է փրկվելու»: Բա՞ ում եք սպասում…Արդեն հասկացանք, թե խսքը ինչի մասին էր:

Վերջապես հասա Հանրապետության հրապարակ: Ես մեր քաղաքի այս հատվածը շատ եմ սիրում:  Նստեցի քարին ու սկսեցի կարդալ Ազգային պատկերասրահի պատերի վրա գրված հայտարարությունները. «սիրուն աղջիկներ զանգահարեք միայնակ տղուն 077?????? » , «Անահիտ, Կարեն, Աշոտ… » , «Ես քեզ սիրում եմ» և տարբեր տեսակի ու բնույթի առաջարկներ:

Ուշադրությունս այդ գրառումներից շեղեց ինչ-որ ոչ մարդկային ծիծաղ: Շրջվեցի, պարզվեց, որ ծիծաղողները սովորական մարդիկ էին, որոնց ծիծաղի առիթ էր տվել մի զբոսաշրջիկի սանրվածք: Նայեցի ժամացույցին. արդեն ուշ էր, պետք էր շտապել: Կանգառում սպասում էի երթուղային տաքսու, երբ մի մարդ, ով ելակներ էր վաճառում , մոտեցավ  2  օտարերկրացիների և  առաջարկեց իր ապրանքը: Նրանք համաձայնեցին գնել, և ես սպասում էի, թե ինչ գին կպահանջի վաճառողը. սովորականի համաձայն մի քանի անգամ ավելի թանկ: Դա էլ ունի իր ջերմությունը: Անկախ ինձանից սկսեցի ժպտալ, երբ լսեցի ելակների գինը: Ես ճիշտ էի:

Ինչքան տարբեր են մարդիկ իրենք մտածողությամբ, հայացքներով:  Ինչ զարմանալի է իմ քաղաքը, անգամ անշուք աշնանը: Մարդիկ իրենց հայացքներով էլ ավելի գեղեցկացնում են ու ամառային տեսք են տալիս Երևանին, այս խոր աշնանը: Ամեն ինչ այնքան հետաքրքրիր է: Երբեք այսքան ուշադիր չէի եղել անցնող – դարձող մարդկանց հայացքներին ու անգամ Երևանիս պատերին ու եղանակին:

 

 Սոնա Դամիրյան

Հայկական պետական տնտեսագիտական համալսարան

4-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930