Լրահոս
Օրվա լրահոսը

Բիոմետրիկ բիզնեսի դեմ

Նոյեմբեր 14,2011 18:16

Կենսաչափական փաստաթղթերի ներդրման գաղտնի իմաստը

Հարց
85 գիտնականներ դիմել են ՀՀ Ազգային ժողով, տեսնելով վտանգ քաղաքացիների
«չիպավորման» նախագծերում: Նրանք գտնում են, որ խախտվում է քաղաքացիների իրավավունքները: ԱԺ ուղարկած նրանց տարբերակը հանրությանը չի ներկայացվում: Ինչ են ահազանգել:

Որոշ քաղաքական ուժեր, որոնք գաղտնի ղեկավարում են Արևմուտքի տնտեսությունը, պլանավորում են մոլորակի բոլոր բնակիչների կենսաչափական տվյալների համակարգչային անալիզի միջոցով, հայտնաբերել և ոչնչացնել այն մարդկանց, որոնք կարող են վտանգ ներկայացնել իրենց իշխանության համար:
Այս նախագիծը վտանգ է ներկայացնում անկախ պետությունների ազգային անվտանգության համար, քանի որ բիոմետրիկ բժշկական և հոգեբանական տեղեկություններն ապագա քաղաքական, ռազմական, տնտեսական գործիչների ուժեղ և թույլ կողմերի մասին հայտնի են լինելու միջազգային ուժերին, որոնք կանգնած են այսպիսի նախագծի ետևում: Ճի բացառվում, որ նման տեղեկությունները կարող են ստանալ նաև Հայաստանի տարածաշրջանային թշնամիները:
Այն, որ գոյություն ունեն այսօրինակ վտանգավոր նախագծեր, վկայում է Մոսկվայում Բաումանի ինստիտուտի կայքը. այս ինստիտուտը բիոմետրիկ փաստաթղթերի ամենախոշոր լոբբիստների ցուցակում է: Այս կազմակերպությունը ստեղծել է հատուկ սարքեր, որոնք, օգտագործելով մատնահետքերը (տես ՙХимия и жизнь՚, 2008, N12 ամսագիրը) կամ աչքի ծիածանափայլ թաղանթը, համակարգչային ծրագրի միջոցով որոշում են մարդու հոգեբանական և ֆիզիոլոգիական վիճակը և հիվանդություններն իբրեւ մասնագիտական ընտրության համար:
Եվ դա կարող է օգտագործվել յուրաքանչուր քաղաքացու դեմ:
Հակաօրինական ձևով ստանալով բիոմետրիկ տվյալներից գաղտնի բժշկական տեղեկություններ, ապահովագրական ընկերությունները հաճախորդի մասին
կունենան դրդապատճառ նրան ոչնչացնելու, կամ մերժելու նրան, եթե պարզվի, որ ապագայում սպասվում է թանկ բուժում: Կա դրդապատճառ նաև գաղտնի սպանել թոշակառուներին, եթե բիոմետրիկ տվյալների անալիզի միջոցով պարզվի,
որ նրանք երկար են ապրելու…
Շատերի կարծիքով 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կազմակերպված էր բիոմետրիկ փաստաթղթերի ներդրմամբ և որոշ երկրների վրա հարձակումը արդարացնելու համար: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պաշտոնական վարկածը պարունակում է բազմաթիվ տրամաբանական սխալներ, որոնք ցույց են տալիս պաշտոնական վարկածի սուտը:
Բիոմետրիկ բիզնեսը նպաստում է բիոմետրիկ փաստաթղթերի և դրա հետ կապված սարքերի ներդրմանը, ինչը հսկայական գումարներ է:
Հայաստանում բիոմետրիկ փաստաթղթերի ներդրման ետևում կանգնած ուժերը թաքցնում են, որ բիոմետրիկ պարամետրերը պարունակում են տեղեկություններ անձի առողջական և հոգեբանական առանձնահատկությունների մասին և որ չիպը բիոմետրիկ փաստաթղթերում հանդիսանոում է չիպ-ռադիոկայան: Դրա մեջ հեշտ է համոզվել google.ru կայքում որոնելով խոսքերը ՙRFID Википедия՚: Թաքցվում է
բնակչությունից և պատգամավորներից նաև վտանգավոր տեխնոլոգիայի անվանումը ՙRFID- Radio Frequency Identification՚՝ ռադիոհաճախական նույնականացում: Այս հանգամանքը թաքցնում են նույնիսկ
բիոմետրիկ փասթաթղթերի մասին նախագծում, որոնք ներկայացված են Ազգային Ժողովին:
Ապագայում այս վտանգավոր նախագծերի ետևում կանգնած ուժերը պլանավորում են հրաժարվել ռեալ փողերից, փողի դերը կատարելու է նույնակակացման քարտը: Այդպիսի վտանգավոր պլանների մասին է վկայում է ազդեցության գործակալ Ա. Չուբայսի առաջարկը ՙԱպագայի խանութների՚ մասին, որտեղ գանձապահ չի լինելու, և բոլոր վճարումները արվելու են նույնականացման քարտի միջոցով ( www.newsru.com/finance/03nov2010/chubais.html): Այդպիսի մտքեր արտահայտել է նաև կենտրոնական բանկի նախագահ Գ. Գրեֆը: Այսպիսով, վտանգը, որ ռեալ փողերը ապագայում կվերացնեն, շատ մեծ է:
Նշենք, որ Չուբայսը եղել էր անցյալում ազդեցիկ պետական գործիչ, իսկ հիմա ղեկավարում է ՙՌոսնանո՚ կորպորացիան, որը արտադրում է նաև հենց այդպիսի չիպեր` բիոմետրիկ փաստաթղթերի համար:
Ստեղծվող ՙԷլեկտրոնային կենտրոնացման ճամբարում՚ իշխանությունը իմանալու է քաղաքացիների բոլոր գնումների մասին, որոնք կատարվում են նույնականացման քարտի միջոցով, իմանալու է, թե ինչ գրքեր են նրանք գնում և կարդում, բացի դրանից բիոմետրիկ փաստատղթերի լոբբիստները թաքցնում են, որ նույնականացման քարտը, որի միջոցով կատարվում են գնումները կարող է լինել պետական տեռռորի գործիք, իշխանությունը կամայական ձևով կարող է հանել այլախոհի հաշվից ցանկացած գումար, հեշտությամբ շրջանցելով իր սեփական համակարգչային պաշտպանությունը: Բացի դրանից, դա կարող է լինել և համակարգչային սխալի և հակերների գործողությունների հետևանքով: Հակերները բացում էին նույնիսկ Պենտագոնի կայքը: Այսպիսով, խոստումները անձնական տվյալների պաշտպանության մասին՝ ծիծաղելի են:
Բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները որպես կանոն թաքցնում են,
որ ի հակառակ իրենց պնդումների էլեկտրոնային անձնագրի պաշտպանվածության մասին, որոշ մասնագետներ ապացուցել են, որ հնարավոր է կեղծել RFID-չիպերը, գողանալով տեղեկությունները հեռավորության վրա, ստեղծելով RFID-չիպում նոր տվյալներ կեղծ անձնագրի համար:
Նշենք նաև, որ բոլոր գործողությունները (վճարումները, պատվերները, դիմումները), որոնք հնարավոր է կատարել տնային համակարգչից նույնականացման քարտի միջոցով, օգտագործելով թանկ RFID-ռիդերը, որի մասին նույնականացման քարտերի լոբբիստները Հայաստանում լռում են, կարելի է կատարել առանց նույնականացման քարտի, շատ անգամ ավելի էժան հատուկ մուլտիֆունկցիոնալ համակարգչային ծրագրի միջոցով: Այսպիսով, բացի դրանից, որ նույնականացման քարտը-Սահմանադրության և մարդու իրավունքների ոտնահարում է, դա ըստ էության թանկ ավելորդություն է:
Նշենք, https://v2009.minprom.gov.ru/docs/order/88 կայքում պաշտոնական փաստաթղթում «Стратегия радиоэлектронной промышленности России до 2025 годаե 59–րդ էջում արդեն առանց թաքցնելու բաց տեքստով գրվում է պարտադիր չիպավորման (չիպը մարմնի մեջ մտցնելը) մասին, մինչև 2025 թ., բոլորին հսկելու նպատակով: Բոլոր քաղաքացիները այս հրեշավոր փաստաթղթում անվանվում են ՙբիոօբյեկտներ՚, դրանով ընդգծվում է բոլոր քաղաքացիների ապագա ստրկական ստատուսը:
Ինչպես նշում են իրավապաշտպանները, անասունների զանգվածային չիպավորումը Եվրոխորհուրդում նույնպես արվում է դիտավորյալ, որպեսզի բոլորին վարժեցնեն այն մտքին, որ ապագայում լինելու է նաև մարդկանց պարտադիր չիպավորում: Ստոր հոգեբանական խորամանկություն է նաև հագուստի չիպավորումը խանութում, քանի որ հագուստի կոնտուրները նման է մարմնի կոնտուրներին: Սովորեցնում է բոլորին մարդկանց չիպավորման գաղափարին նաև ավելի ու ավելի աճող մարդկանց թիվը, որոնք դեռ կամովի համաձայնվել են մաշկի տակ ներդրվող չիպերին: Չիպ-ռադիոհաղորդիչը փաստաթղթերում նույնպես սովորեցնում է դրան:
Վերջերս լեհական ֆիրմայի հետ ստորագրվել էր պայմանագիր՝ էլեկտրոնային բիոմետրիկ փաստաթղթեր արտադրելու մասին, չնայած որ հակասահմանադրական, մարդու իրավունքները ոտնահարող էլեկտրոնային փաստաթղթերի մասին նախագծերը դեռ հաստատված չեն: Շատերի կարծիքով դա արվում է նախագիծը հաստատելուց առաջ, որպեսզի հոգեբանական ճնշման միջոցով ավելացվի այս հակասահմանադրական, մարդու իրավունքները ոտնահարող օրենքների ընդունվելու հավանականությունը ու նաև այս պատճառով բիոմետրիկ փաստաթղթերի ներդրումը հակալեգիտիմ է: Այսպիսի պայմաններում առանց դրա էլ հակասահմանադրական, մարդու իրավունքները ոտնահարող, երկրի անվտանգությանը սպառնացող ընդունված նախագծերը մնալու են
հակալեգիտիմ:
Նույնականացման քարտերը չիպ-ռադիոկայանով դա նույն կատարելագործված սոցքարտերն են (որի համարը գրվելու է չիպի մեջ), որոնք դատապարտված էին ճանաչվելու որպես հակաօրինական Սահմանադրական դատարանի կողմից:
Գաղտնի ուժերը, որոնք կանգնած են այս հրեշավոր նախագծի ետևում, նախատեսել են հետևյալ քայլերը. սկզբում սոցքարտեր, հետո սոցքարտեր RFID-չիպով (նույնականացման քարտեր) դեռ արանց մատնահետքերի և միաժամանակ էլեկտրոնային անձնագիր մատնահետքերով RFID-չիպում, դա հոգեբանորեն նախապատրաստում է մարդկանց հաջորդ քայլին – կպահանջեն մատնահետքերը արդեն նույնականացման քարտերի մեջ, իսկ երբ որ մարդիկ կընտելանան նաև այս քայլին, կսկսեն մտցնել նոր ու նոր բիոմետրիկ պարամետրեր, օրինակ` աչքի ծիածանափայլ թաղանթը: Եվ երբ վերջանա դա, ռադիոհաղորդիչ-չիպը պարտադիր կարգով տեղադրվելու է մարմնի մեջ: Ամեն մի քայլն այս մանիպուլյատիվ շղթայի մեջ հոգեբանորեն նախապատրաստում է հաջորդ քայլին: Հենց գործի այդպիսի ընթացքի մասին էին զգուշացնում տարբեր երկրների իրավապաշտպանները:
Նշենք, որ այսպիսի վտանգների մասին գրում էին նաև որոշ գիտնականներ,
տես, օրինակ, ՙИнфо-маркет՚ N5, 2011, ՙԻնֆո-մարկետ՚ N10, 2011 Վ.Պ. Ֆիլիմոնովի 2006, 2009 գրքերը:
Այն, որ բիոմետրիկ տվյալների հավաքումը խախտում է մարդու իրավունքները, մասնավոր կյանքի անձեռնամխելիությունը, բժշկական գաղտնիքը, ընդունում են նույնիսկ որոշ բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները/ Р. М. Болл и др., ՙРуководство по биометрии՚, М2007/, սակայն դա բացառությունն է, որպես կանոն բիոմետրիկ փաստաթղթերի լոբբիստները բոլոր վերոհիշյալ փաստերը, թաքցնում են:
Ա.Ռուբեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930